Գազայում քառօրյա հրադադար կհաստատվի՝ հումանիտար միջանցք բացելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209564-Գազայում_քառօրյա_հրադադար_կհաստատվի_հումանիտար_միջանցք_բացելու_նպատակով
Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ, Իսրայելի հետ բարդ ու երկար բանակցությունների արդյունքում, ձեռք է բերել քառօրյա հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 07:26 Asia/Tehran
  • Գազայում քառօրյա հրադադար կհաստատվի՝ հումանիտար միջանցք բացելու նպատակով

Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ, Իսրայելի հետ բարդ ու երկար բանակցությունների արդյունքում, ձեռք է բերել քառօրյա հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն:

ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է համաձայնագրի պայմանները, ըստ որոնց՝ Գազայի բոլոր շրջաններում կդադարեցվեն բախումները և զրահատեխնիկայի տեղաշարժը։  Համաձայնագիրը թույլ կտա հումանիտար բեռով բեռնված հարյուրավոր բեռնատարներին մուտք գործել Գազայի բոլոր շրջաններ:
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասված է. «19 տարեկանից ցածր 50 իսրայելցի կանայք և երեխաներ ազատ են արձակվելու 150 պաղեստինցի կանանց և մինչև 19 տարեկան երեխաների դիմաց»: 
Հրադադարի չորս օրերի ընթացքում առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 16:00-ն կդադարեցվեն նաև Սիոնիստական ռեժիմի կործանիչների և ինքնաթիռների հարձակումներն ու թռիչքները  Գազայի հարավում և  հյուսիսում: 
ՀԱՄԱՍ-ը նշել  է, որ օկուպանտ ռեժիմը պարտավորվել է հրադադարի ընթացքում որևէ հարձակում չիրականացնել Գազայի հատվածի բոլոր շրջաններում, և մարդկանց հնարավորություն ընձեռել Գազայի հյուսիսից տեղափոխվել հարավ:
Հայտարարության վերջում ասվում է. «Մենք հայտարարում ենք հրադադարի համաձայնության հասնելու մասին, սակայն միևնույն ժամանակ շեշտում ենք, որ մեր ձեռքերը կմնան ձգանի վրա, և մեր հաղթական գումարտակները պատրաստ են պաշտպանել մեր ժողովրդին ու հաղթել զավթիչներին»: