Գազայում քառօրյա հրադադար կհաստատվի՝ հումանիտար միջանցք բացելու նպատակով
Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ, Իսրայելի հետ բարդ ու երկար բանակցությունների արդյունքում, ձեռք է բերել քառօրյա հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն:
ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է համաձայնագրի պայմանները, ըստ որոնց՝ Գազայի բոլոր շրջաններում կդադարեցվեն բախումները և զրահատեխնիկայի տեղաշարժը։ Համաձայնագիրը թույլ կտա հումանիտար բեռով բեռնված հարյուրավոր բեռնատարներին մուտք գործել Գազայի բոլոր շրջաններ:
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասված է. «19 տարեկանից ցածր 50 իսրայելցի կանայք և երեխաներ ազատ են արձակվելու 150 պաղեստինցի կանանց և մինչև 19 տարեկան երեխաների դիմաց»:
Հրադադարի չորս օրերի ընթացքում առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 16:00-ն կդադարեցվեն նաև Սիոնիստական ռեժիմի կործանիչների և ինքնաթիռների հարձակումներն ու թռիչքները Գազայի հարավում և հյուսիսում:
ՀԱՄԱՍ-ը նշել է, որ օկուպանտ ռեժիմը պարտավորվել է հրադադարի ընթացքում որևէ հարձակում չիրականացնել Գազայի հատվածի բոլոր շրջաններում, և մարդկանց հնարավորություն ընձեռել Գազայի հյուսիսից տեղափոխվել հարավ:
Հայտարարության վերջում ասվում է. «Մենք հայտարարում ենք հրադադարի համաձայնության հասնելու մասին, սակայն միևնույն ժամանակ շեշտում ենք, որ մեր ձեռքերը կմնան ձգանի վրա, և մեր հաղթական գումարտակները պատրաստ են պաշտպանել մեր ժողովրդին ու հաղթել զավթիչներին»: