Գազայում նահատակների թիվը հասել է ավելի քան 14 հազարի
Գազայի հատվածում Պաղեստինի կառավարության տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 7-ից սկսած Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների արդյունքում նահատակների թիվը հասել է 14128-ի։
Հայտարարության մեջ նշվում է, որ նահատակներից 5840-ը երեխաներ են, 3920-ը՝ կանայք, որոնք կազմում են նահատակների ընդհանուր թվի 69 տոկոսը։
Գազայի հատվածում Պաղեստինի կառավարության տեղեկատվական բաժինը հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիների դեմ իրականացրել է ավելի քան 1354 զարհուրելի ոճրագործություն և սպանդ։ Ավելի քան 6800 մարդ անհետ կորած է, կամ մնացել է փլատակների տակ, որից ավելի քան 4500-ը կանայք կամ երեխաներ են։

Գազայի հատվածում Պաղեստինի կառավարության տեղեկատվական բաժինը տեղեկացրել է, որ մինչ այժմ Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 205 բժշկական անձնակազմ, 22 փրկարար և 62 լրագրող։
Հայտարարության մեջ այնուհետև ասվում է, որ վիրավորների թիվն անցել է 33000-ը, որոնցից ավելի քան 75%-ը կանայք և երեխաներ են։ Ռմբակոծվել են 100 կառավարական շենքեր և 266 դպրոցներ, որոնցից 66-ը ամբողջությամբ ավերվել և շարքից դուրս են եկել։
Պաղեստինի կառավարության տեղեկատվական բաժինը նաև հայտնել է, որ սիոնիստների կողմից ամբողջությամբ ավերվել են 83 մզկիթ, վնասվել են ևս 170-ը, ռմբակոծվել է նաև 3 եկեղեցի։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ ամբողջությամբ ավերվել է 44000 բնակարան, վնասվել ևս 230,000-ը, ինչը նշանակում է, որ պատերազմի ընթացքում Գազայի հատվածի բնակարանների ավելի քան 60%-ը վնասվել է ամբողջությամբ կամ մասնակի։
Պաղեստինի կառավարության տեղեկատվական բաժինը հայտարարել է, որ մինչ այժմ 26 հիվանդանոց և 55 առողջապահական կենտրոն ամբողջովին շարքից դուրս են եկել, թիրախավորվել և շարքից դուրս են եկել նաև շտապօգնության 55 մեքենա։