Իսրայելական և Հարավաֆրիկյան ապարտեիդի տարբերություններն ու նմանությունները
Մարդու իրավունքների ակտիվիստ՝ Նաիմ Ջենահը հաշվի առնելով երեք գործոններ՝ «բնակչություն, բնակության ազատություն և ազատ տեղաշարժ և անվտանգություն», ընդգծել է, -«Իսրայելում ապարտեիդի պայմանները շատ ավելի վատ են, քան Հարավաֆիրկյան Հանրապետությունում»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,ապարտեիդի դեմ պայքարող և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի սևամորթ ակիվիստներից շատերն ասում են, որ չնայած Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Իսրայելում ապարտեիդի համակարգի միջև նմանություններ կան, սակայն պատմական ապացույցները ցույց են տալիս, որ վերջինս շատ ավելի դաժան է, ավելի ակնհայտ և անմարդկային:

Աֆրիկացիներն ասում են, որ նույնիսկ ապարտեիդի ամենավատ օրերին, իրենք երբեք չեն եղել այնպիսի պայմաններում, որ բնակելի թաղամասերի վրայով ուղղաթիռներն ու կործանիչները թռիչք իրականացնեն ,կամ ռմբակոծեն տները և կրակեն երեխաների դպրոցների ուղղությամբ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների թղթակից Ջոն Դուգարդը ևս ասել է.- «Օկուպացված տարածքներում Իսրայելի օրենքներն ու գործողություններն անշուշտ նման են ապարտեիդի տարբեր ասպեկտներին: Բացի այդ,միջազգային կազմակերպությունների, ներառյալ Amnesty International-ի, Human Rights Watch-ի և Պաղեստինյան շատ կազմակերպությունների զեկույցի համաձայն՝ Իսրայելի գործողությունները թե՛ օկուպացված տարածքներում, թե՛ հենց Իսրայելի ներսում համարվում են ապարտեիդ»։

Այն դեպքում է աշխարհը հպարտանում Նելսոն Մանդելայի ժառանգությամբ և Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի դեմ մղած նրա պայքարով, երբ ամենուրեք հնչում է նրա հետևյալ հայտարարությունը, «Մենք լավ գիտենք, որ մեր ազատությունը թերի է առանց պաղեստինցիների ազատության»: