Իսրայելական և Հարավաֆրիկյան ապարտեիդի տարբերություններն ու նմանությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209582-Իսրայելական_և_Հարավաֆրիկյան_ապարտեիդի_տարբերություններն_ու_նմանությունները
Մարդու իրավունքների ակտիվիստ՝ Նաիմ Ջենահը հաշվի առնելով երեք գործոններ՝ «բնակչություն, բնակության ազատություն և ազատ տեղաշարժ և անվտանգություն», ընդգծել է, -«Իսրայելում ապարտեիդի պայմանները շատ ավելի վատ են, քան Հարավաֆիրկյան Հանրապետությունում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 13:43 Asia/Tehran
  • Իսրայելական և Հարավաֆրիկյան  ապարտեիդի տարբերություններն ու նմանությունները

Մարդու իրավունքների ակտիվիստ՝ Նաիմ Ջենահը հաշվի առնելով երեք գործոններ՝ «բնակչություն, բնակության ազատություն և ազատ տեղաշարժ և անվտանգություն», ընդգծել է, -«Իսրայելում ապարտեիդի պայմանները շատ ավելի վատ են, քան Հարավաֆիրկյան Հանրապետությունում»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,ապարտեիդի դեմ պայքարող և  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի  սևամորթ ակիվիստներից շատերն ասում են, որ չնայած Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Իսրայելում ապարտեիդի համակարգի միջև նմանություններ կան, սակայն պատմական ապացույցները ցույց են տալիս, որ վերջինս շատ ավելի դաժան է, ավելի ակնհայտ և անմարդկային:

Աֆրիկացիներն ասում են, որ նույնիսկ ապարտեիդի ամենավատ օրերին, իրենք երբեք չեն եղել այնպիսի պայմաններում, որ  բնակելի թաղամասերի վրայով  ուղղաթիռներն ու կործանիչները թռիչք իրականացնեն ,կամ ռմբակոծեն տները և կրակեն   երեխաների դպրոցների ուղղությամբ։ 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների թղթակից Ջոն Դուգարդը ևս  ասել է.- «Օկուպացված տարածքներում Իսրայելի օրենքներն ու գործողություններն անշուշտ  նման են ապարտեիդի տարբեր ասպեկտներին: Բացի այդ,միջազգային կազմակերպությունների, ներառյալ Amnesty International-ի, Human Rights Watch-ի և Պաղեստինյան շատ կազմակերպությունների զեկույցի համաձայն՝ Իսրայելի գործողությունները թե՛ օկուպացված տարածքներում, թե՛ հենց Իսրայելի ներսում համարվում են ապարտեիդ»։

Այն դեպքում է աշխարհը հպարտանում  Նելսոն Մանդելայի ժառանգությամբ և Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի դեմ մղած նրա պայքարով, երբ ամենուրեք հնչում է նրա հետևյալ հայտարարությունը, «Մենք լավ գիտենք, որ մեր ազատությունը թերի է առանց պաղեստինցիների ազատության»: