Ծանր մարտեր 5 առանցքներում․ Պաղեստինյան Դիմադրությունը ոչնչացրել է սիոնիտ զինվորների զինտեխնիկան
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թեւը համարվող «Ղոդս»-ի բրիգադը, հայտնել է Գազայի հյուսիսում իր մարտիկների և Սիոնիստական ռեժիմի միջև ինտենսիվ հակամարտության մասին:
«Ալ Ջազիրա» լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թեւը համարվող՝ «Ղոդս»-ի բրիգադը, հայտարարել է, որ Դիմադրության մարտիկները Գազայի հյուսիսային առանցքում ծանր մարտ են մղում թշնամու զինվորների դեմ։
«Ղոդս»-ի բրիգադի տարածած հաղորդագրության մեջ ասված է,-Դիմադրության մարտիկները «RPG»-ով և «Տանդոմ» հրթիռներով թիրախ են դարձրել թշնամու զինտեխնիկան։
«Պաղեստին Ալյոմ» -ի թղթակիցը հայտնել է «Բեյթ Լահիա», «Շեյխ Ռիզվան», «Ալ Նասր» և «Ալ-Սաֆթավի» առանցքներում դիմադրության մարտիկների և օկուպանտ բանակի միջև ծանր մարտերի մասին։
Գազա քաղաքից հարավ գտնվող «Ջահր ալ-Դիկ»-ի արեւելքում կատաղի մարտ է ընթանում Դիմադրության ուժերի եւ օկուպանտ բանակի միջեւ։
Միաժամանակ պաղեստինյան Դիմադրությունը գրավյալ տարածքներում հրթիռներ է արձակել սիոնիստների ուղղությամբ, իսկ «Կիսուվիմ» կենտրոնում ահազանգ է հնչել։
Գազայի հատվածի վրա իսրայելական ռեժիմի դաժան և շարունակական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 14500-ի։