Լիբանանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Գազայում մշտական հրադադարի հաստատման անհրաժեշտությունը
Նոյեմբեր 25, 2023 07:38 Asia/Tehran
Al Ahd կայքի փոխանցմամբ՝ Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բուհաբիբը շաբաթ օրն ընդգծել է, որ Գազայում ագրեսիայի դադարեցումը և պաղեստինցի երեխաների սպանությունը չեն կարող լինել ժամանակավոր կամ սահմանափակ ժամկետով՝ կապված մարդասիրական հրադադարի հետ, այլ պետք է հաստատվի մշտական զինադադար։
Նա նշել է, որ այսօր առկա է ավերիչ պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություն:
Կատարի արտաքին գործերի նախարար Մաջիդ ալ-Անսարին, նույնպես, հույս հայտնելով, որ Գազայի հատվածում մշտական հրադադար կհաստատվի, հայտարարել է, որ Դոհան ուշադիր հետևելու է Գազայում տիրող իրավիճակին։
Ալ-Անսարին ընդգծել է, որ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները մտել են Գազայի հատված և օգնությունը բաշխվել է մարդկանց միջև։