Սանաա. Հրադադարը միայն Գազայի համար է և չի ներառում Եմենի ճակատը
Եմենի ազգային փրկության կառավարության՝ պաշտպանության և անվտանգության գծով փոխվարչապետն ընդգծել է, որ Պաղեստինի Դիմադրության և Սիոնիստական ռեժիմի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը հատուկ է Գազայի հատվածին և չի ներառում Եմենի ճակատը։
Ջալալ Ալ-Ռովիշանը Al-Mayadeen ալիքին տված հարցազրույցում ասել է. «Եմենի դիրքորոշումը հստակորեն հայտարարվել է թե՛ պաշտոնապես թե՛ ժողովրդական լեզվով, և այլ դիվանագիտական լեզու չկա»:
Ալ-Ռովիշանը Պաղեստինի կողքին կանգնելը բնութագրել է որպես ազգային, արաբական, հայրենասիրական և բարոյական պարտականություն՝ հավելելով․ «Մենք ցանկացած հետևանքի համար պատրաստ ենք»։
Եմենի ռազմական գծով խոսնակը հայտարարել է, որ դեռևս ուժի մեջ է Սանաայի որոշումը՝ փակելու Կարմիր ծովը սիոնիստ թշնամու համար։
Եմենի ռազմածովային ուժերը չորեքշաբթի օրը հայտարարեցին նաև, որ կշարունակեն ռազմական գործողությունները սիոնիստական թշնամու նավերի և շահերի դեմ, քանի դեռ չեն դադարեցվել նրա ոտնձգությունները Գազայի վրա և նրա հանցագործությունները պաղեստինյան ժողովրդի նկատմամբ։