Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է Պաղեստինի տասնյակ կողմնակիցների
Նյու Յորքի քաղաքացիները ԱՄՆ-ի տնտեսության սիրտը համարվող Մանհեթենի փողոցներ դուրս գալով՝ աջակցություն են հայտնել Գազայի ժողովրդին, սակայն Նյու Յորքի ոստիկանությունը առանց որևէ հիմնավորման, ձերբակալել է Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնած 34 ցուցարարների։
Ըստ Նյու Յորքի ոստիկանության՝ 34 ձերբակալվածներից 30 ցուցարարների դեմ քրեական գործ է հարուցվել այսպես կոչված «օրենքի խախտումների» համար: Իսկ մնացած չորսը ձերբակալվել են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, կարգը խախտելու և կառավարական գործընթացը խոչընդոտելու մեղադրանքով։

Պաղեստինի կողմնակիցների ձերբակալությունները տեղի են ունեցել այն դեպքում,երբ ոստիկանությունը խոստովանել է, որ հասարակական կարգի էական խախտում չի եղել:
Սա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ հայտարարել էր.-«Մենք պետք է միասնական լինենք։ Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց պետք է կենտրոնանալ միասնական լինելու և խնդիրները լուծելու վրա»։
«Նյու Յորք Թայմս»-ն իր զեկույցում հայտնել է, որ Պաղեստինի կողմնակիցները միայն պաղեստինյան դրոշներ են պահել իրենց ձեռքում ու կարգախոսներ վանկարկել՝ ի պաշտպանություն Գազայի։
Այս ցույցը ընդամենը մեկն էր Պաղեստինին աջակցություն հայտնած ցույցերի շարքից, որոնց ընթացքում ցուցարարները ողջ Միացյալ Նահանգներում կոչ են արելդադարեցնել պատերազմը Գազայի դեմ: