Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է Պաղեստինի տասնյակ կողմնակիցների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209760-Նյու_Յորքի_ոստիկանությունը_ձերբակալել_է_Պաղեստինի_տասնյակ_կողմնակիցների
Նյու Յորքի քաղաքացիները ԱՄՆ-ի տնտեսության սիրտը համարվող Մանհեթենի փողոցներ դուրս գալով՝ աջակցություն են հայտնել Գազայի ժողովրդին, սակայն Նյու Յորքի ոստիկանությունը առանց որևէ հիմնավորման, ձերբակալել է Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնած 34 ցուցարարների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2023 14:25 Asia/Tehran

Նյու Յորքի քաղաքացիները ԱՄՆ-ի տնտեսության սիրտը համարվող Մանհեթենի փողոցներ դուրս գալով՝ աջակցություն են հայտնել Գազայի ժողովրդին, սակայն Նյու Յորքի ոստիկանությունը առանց որևէ հիմնավորման, ձերբակալել է Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնած 34 ցուցարարների։

Ըստ Նյու Յորքի ոստիկանության՝ 34 ձերբակալվածներից 30 ցուցարարների դեմ  քրեական  գործ է հարուցվել այսպես կոչված «օրենքի խախտումների» համար: Իսկ մնացած չորսը ձերբակալվել են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, կարգը խախտելու և կառավարական գործընթացը խոչընդոտելու մեղադրանքով։

Պաղեստինի կողմնակիցների ձերբակալությունները տեղի են ունեցել այն դեպքում,երբ  ոստիկանությունը խոստովանել է, որ հասարակական կարգի էական խախտում չի եղել:

Սա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ հայտարարել էր.-«Մենք պետք է միասնական լինենք։ Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց պետք է կենտրոնանալ միասնական լինելու և  խնդիրները լուծելու վրա»։

«Նյու Յորք Թայմս»-ն  իր զեկույցում  հայտնել է, որ Պաղեստինի կողմնակիցները միայն պաղեստինյան դրոշներ են պահել իրենց ձեռքում ու կարգախոսներ վանկարկել՝ ի պաշտպանություն Գազայի։

Այս ցույցը ընդամենը մեկն էր Պաղեստինին աջակցություն հայտնած ցույցերի շարքից, որոնց ընթացքում ցուցարարները ողջ Միացյալ Նահանգներում կոչ են արելդադարեցնել պատերազմը Գազայի դեմ: