Շարունակվում է Պաղեստինին ցուցաբերվող միջազգային աջակցությունը և Իսրայելի դատապարտումը
Իսպանիայում, Ավստրիայում, Մարոկկոյում, Ինդոնեզիայում, Եմենում և մի շարք այլ երկրներում մարդիկ երթեր են անցկացրել և համերաշխություն հայտնել Պաղեստինի ժողովրդին և դատապարտել Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները։
Տարբեր երկրներում Պաղեստինի կողմնակիցները, փողոցներ դուրս գալով և կրելով Պաղեստինի դրոշը, և Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին գրություններ ու նկարներ պարունակող պաստառներ, ընդգծել են,որ Իսրայելը ահաբեկչական ռեժիմ է, և ռազմական հանցագործները պետք է դատվեն ու պատժի ենթարկվեն։
Պաղեստինի այս աջակիցները պահանջել են դադարեցնել որոշ արևմտյան երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի և ԱՄՆ-ի աջակցությունը Սիոնիստական ռեժիմին և ընդգծել այս մանկասպան ռեժիմի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։