Իսրայելը խախտել է հրադադարը Գազայի հյուսիսում. Ղեսամ գումարտակներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209940-Իսրայելը_խախտել_է_հրադադարը_Գազայի_հյուսիսում._Ղեսամ_գումարտակներ
«Էզեդդին Ղեսամ գումարտակների» ուժերը հայտնել են Գազայի հյուսիսում Սիոնիստական ​​ռեժիմի ուժերի դեմ դաշտային բախման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2023 17:17 Asia/Tehran
  • Իսրայելը խախտել է հրադադարը Գազայի հյուսիսում. Ղեսամ գումարտակներ

«Էզեդդին Ղեսամ գումարտակների» ուժերը հայտնել են Գազայի հյուսիսում Սիոնիստական ​​ռեժիմի ուժերի դեմ դաշտային բախման մասին։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Էզեդդին Ղեսամ գումարտակները»  իր հայտարարության մեջ նշել է․ «Թշնամու կողմից հրադադարի համաձայնության բացահայտ խախտումից հետո Գազայի հյուսիսում դաշտային հակամարտություն է տեղի ունեցել, և մեր մոջահեդ ուժերը դիմակայել են այդ խախտմանը»:

«ՂԵսամ գումարտակները» հստակեցրել են. «Քանի դեռ թշնամին հավատարիմ է հրադադարին, մենք նույնպես հավատարիմ ենք մնալու հրադադարին»:

Այս գումարտակները նաև հայտարարել են. «Միջնորդներին կոչ ենք անում ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ հավատարիմ մնալու հրադադարի բոլոր դրույթներին»։