Իսրայելը խախտել է հրադադարը Գազայի հյուսիսում. Ղեսամ գումարտակներ
Նոյեմբեր 28, 2023 17:17 Asia/Tehran
«Էզեդդին Ղեսամ գումարտակների» ուժերը հայտնել են Գազայի հյուսիսում Սիոնիստական ռեժիմի ուժերի դեմ դաշտային բախման մասին։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Էզեդդին Ղեսամ գումարտակները» իր հայտարարության մեջ նշել է․ «Թշնամու կողմից հրադադարի համաձայնության բացահայտ խախտումից հետո Գազայի հյուսիսում դաշտային հակամարտություն է տեղի ունեցել, և մեր մոջահեդ ուժերը դիմակայել են այդ խախտմանը»:
«ՂԵսամ գումարտակները» հստակեցրել են. «Քանի դեռ թշնամին հավատարիմ է հրադադարին, մենք նույնպես հավատարիմ ենք մնալու հրադադարին»:
Այս գումարտակները նաև հայտարարել են. «Միջնորդներին կոչ ենք անում ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ հավատարիմ մնալու հրադադարի բոլոր դրույթներին»։