Ջենինում վերսկսվել են բախումները
Նոյեմբեր 29, 2023 07:11 Asia/Tehran
Չորեքշաբթի առավոտյան պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են Հորդանան գետի Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում և ճամբարում պաղեստինցի երիտասարդների և իսրայելցի զինվորների միջև բախումների մասին:
Հաղորդվում է, որ իսրայելական ուժերի հարձակման հետևանքով 3 պաղեստինցի վիրավորվել է:
Տներ ներխուժած իսրայելցի զինվորականները ձերբակալել են մեծ թվով խաղաղ բնակիչների:
Սիոնիստական ռեժիմը շրջափակել է Ջենինի բոլոր հիվանդանոցներն ու քաղաքի ճամբարը։
Նշվում է, որ այս հարձակումը սիոնիստների ամենամեծ հարձակումն է Ջենին քաղաքի ու ճամբարի վրա՝ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության իրականացումից ի վեր։