Սիոնիստների արձակած գնդակից զոհվել է պաղեստինցի երկու երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210000-Սիոնիստների_արձակած_գնդակից_զոհվել_է_պաղեստինցի_երկու_երեխա
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքում սիոնիստ զինվորների արձակած գնդակից զոհվել է 9-ամյա պաղեստինցի մեկ երեխա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 15:04 Asia/Tehran

Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքում սիոնիստ զինվորների արձակած գնդակից զոհվել է 9-ամյա պաղեստինցի մեկ երեխա։


Պաղեստինի ինքնավար վարչակազմի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենինի ճամբարի վրա իսրայելական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով երկրորդ պաղեստինցի դեռահասի զոհվելու մասին։

Երեկվանից Սիոնիստական ​​ռեժիմի բանակը հարձակվել է բռնազավթած Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ջենինի վրա եւ այս տարածքը հայտարարել փակ ռազմական գոտի։

Ագրեսոր սիոնիստ զինվորները շրջափակել են Ջենին քաղաքի մի շարք հիվանդանոցներ։