Նեթանյահուն խուսափում է ցուցարարներին պատասխանելուց
Լրատվական մի աղբյուր դատապարտել է Նեթանյահուի կաբինետի հրաժարականը պահանջող ավանաբնակների բռնաճնշումը։
Սիոնիստական «Հաարեց» թերթը գրել է.- «Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետը շարունակում է խուսափել պատասխանատվությունից, մանավանդ որ երեք շաբաթ առաջ այս ռեժիմի ոստիկանությունը սկսել է բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ, ովքեր Քնեսեթի դիմաց ցույցեր անցկացնելով պահանջում են կաբինետի հրաժարականը»։
Իսրայելական այս թերթը գրել է. «Իրավիճակն ավելի է վատացնում Նեթանյահուի դեմ իսրայելցի ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնի պահվածքը։ Ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ցուցարարների և նրանց տեղափոխել կալանավայր»։
«Հաարեց»-ն նաև նշել է. -«Մենք չենք կարող ակնկալել, որ Նեթանյահուն և Սիոնիստական ռեժիմի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը ստանձնեն այս խայտառակության պատասխանատվությունը»։
Հազարավոր մարդիկ հոկտեմբերի 7-ից Թել Ավիվում բողոքի ցույցեր են անցկացրել և կարգախոսներ են վանկարկել այդ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի դեմ, ում նրանք համարում են հոկտեմբերի 7-ի մեծ ձախողման պատասխանատու, և պահանջում են արագացնել Գազայի հատվածի բոլոր բանտարկյալների ազատ արձակման գործընթացը, սակայն Իսրայելի ոստիկանությունը նրանց նկատմամբ շատ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում։
Նշենք,որ , 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Պաղեստինի Դիմադրության ուժերը Գազայից սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող անակնկալ գործողությունը Ղոդսը բռնագրաված ռեժիմի դիրքերի դեմ և այդ ռեժիմը վրեժ լուծելու և իր կրած ծանր պարտությունը հատուցելու և Դիմադրության գործողությունները դադարեցնելու համար, փակեց Գազայի հատվածի բոլոր անցուղիները, և ռմբակոծեց բնակելի միավորներն ու բժշկական կենտրոնները։