Նեթանյահուն խուսափում է ցուցարարներին պատասխանելուց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210040-Նեթանյահուն_խուսափում_է_ցուցարարներին_պատասխանելուց
Լրատվական մի աղբյուր դատապարտել է Նեթանյահուի կաբինետի հրաժարականը պահանջող ավանաբնակների բռնաճնշումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2023 13:55 Asia/Tehran
  • Նեթանյահուն խուսափում է ցուցարարներին պատասխանելուց

Լրատվական մի աղբյուր դատապարտել է Նեթանյահուի կաբինետի հրաժարականը պահանջող ավանաբնակների բռնաճնշումը։

Սիոնիստական «Հաարեց»  թերթը գրել է.- «Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետը շարունակում է խուսափել  պատասխանատվությունից, մանավանդ որ երեք շաբաթ առաջ այս ռեժիմի ոստիկանությունը սկսել է բռնություն  գործադրել ցուցարարների նկատմամբ, ովքեր  Քնեսեթի դիմաց ցույցեր անցկացնելով պահանջում  են կաբինետի հրաժարականը»։

Իսրայելական  այս թերթը գրել է. «Իրավիճակն ավելի է վատացնում  Նեթանյահուի դեմ իսրայելցի ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնի պահվածքը։ Ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ցուցարարների և նրանց տեղափոխել կալանավայր»։

«Հաարեց»-ն նաև նշել է. -«Մենք չենք կարող ակնկալել, որ Նեթանյահուն և Սիոնիստական ​​ռեժիմի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը ստանձնեն այս խայտառակության պատասխանատվությունը»։

Հազարավոր մարդիկ հոկտեմբերի 7-ից Թել Ավիվում բողոքի ցույցեր են անցկացրել և կարգախոսներ են վանկարկել այդ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի դեմ, ում նրանք համարում են հոկտեմբերի 7-ի մեծ ձախողման պատասխանատու, և պահանջում են արագացնել Գազայի հատվածի բոլոր բանտարկյալների ազատ արձակման գործընթացը, սակայն  Իսրայելի ոստիկանությունը նրանց նկատմամբ շատ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում։ 

Նշենք,որ , 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Պաղեստինի Դիմադրության ուժերը Գազայից  սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող անակնկալ գործողությունը Ղոդսը բռնագրաված ռեժիմի դիրքերի դեմ և այդ ռեժիմը վրեժ լուծելու և իր կրած ծանր պարտությունը հատուցելու  և  Դիմադրության գործողությունները դադարեցնելու համար, փակեց Գազայի հատվածի բոլոր անցուղիները, և ռմբակոծեց բնակելի միավորներն ու  բժշկական կենտրոնները։