Հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ Նեթանյահուի աշխատակազմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210126-Հրադադարի_շուրջ_բանակցությունները_փակուղի_են_մտել_Նեթանյահուի_աշխատակազմ
Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմից հայտարարել են, որ հրադադարի վերսկսման բանակցությունները փակուղի են մտել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2023 13:50 Asia/Tehran
  • Հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ Նեթանյահուի աշխատակազմ

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմից հայտարարել են, որ հրադադարի վերսկսման բանակցությունները փակուղի են մտել։

Ավելի վաղ լրատվական աղբյուրները հայտնել էին, որ Սիոնիստական ​​ռեժիմի Մոսադի կողմից մի թիմ մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ քննարկելու Գազայում հրադադարի վերսկսումը Կատարի միջնորդների հետ զրույցում, որի նպատակն էր քննարկել Իսրայելցի գերիների նոր խմբերի ազատ արձակման հնարավորությունը և նոր զինադադարի չափանիշները։

Սա այն դեպքում, երբ, ըստ Գազայի առողջապահության նախարարության խոսնակի, հոկտեմբերի 7-ից Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 15207-ի։

 

Գազայի Առողջապահության նախարարության խոսնակը հավելել է, որ հակառակ օկուպանտների պնդումներին, Գազայում ապահով տեղ չկա, և սիոնիստներն ամենուր ռմբակոծում են։

Նա ասել է, որ Գազայի հյուսիսում 800,000 մարդ մնացել է առանց սննդի և դեղորայքի, և ռմբակոծությունները նույնպես սպառնում են նրանց:

Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ օկուպանտները շարունակում են կանխամտածված հարձակումները 130 առողջապահական կենտրոնների վրա, և մինչ այժմ 20 հիվանդանոց շարքից դուրս է եկել։

Նա հավելել է, որ Իսրայելցի օկուպանտները ձերբակալել են 31 բուժաշխատողների և հարցաքննել են նրանց՝ խոշտանգումներով ու սովի մատնելով։