Հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ Նեթանյահուի աշխատակազմ
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմից հայտարարել են, որ հրադադարի վերսկսման բանակցությունները փակուղի են մտել։
Ավելի վաղ լրատվական աղբյուրները հայտնել էին, որ Սիոնիստական ռեժիմի Մոսադի կողմից մի թիմ մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ քննարկելու Գազայում հրադադարի վերսկսումը Կատարի միջնորդների հետ զրույցում, որի նպատակն էր քննարկել Իսրայելցի գերիների նոր խմբերի ազատ արձակման հնարավորությունը և նոր զինադադարի չափանիշները։
Սա այն դեպքում, երբ, ըստ Գազայի առողջապահության նախարարության խոսնակի, հոկտեմբերի 7-ից Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 15207-ի։

Գազայի Առողջապահության նախարարության խոսնակը հավելել է, որ հակառակ օկուպանտների պնդումներին, Գազայում ապահով տեղ չկա, և սիոնիստներն ամենուր ռմբակոծում են։
Նա ասել է, որ Գազայի հյուսիսում 800,000 մարդ մնացել է առանց սննդի և դեղորայքի, և ռմբակոծությունները նույնպես սպառնում են նրանց:
Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ օկուպանտները շարունակում են կանխամտածված հարձակումները 130 առողջապահական կենտրոնների վրա, և մինչ այժմ 20 հիվանդանոց շարքից դուրս է եկել։
Նա հավելել է, որ Իսրայելցի օկուպանտները ձերբակալել են 31 բուժաշխատողների և հարցաքննել են նրանց՝ խոշտանգումներով ու սովի մատնելով։