Միավորված ազգերի կազմակերպությունը հումանիտար դադարի կոչ է արել
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակը հումանիտար դադարի կոչ է արել։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Յենս Լերկեն կիրակի օրը Գազայի վրա Ղոդսը բռնազավթած ռեժիմի հարձակումների վերսկսման կապակցությամբ ասել է, որ «Երկրի վրա դժոխքը վերադարձել է Գազա»։
Դա այն դեպքում,երբ Սիոնիստական ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի դիմադրության միջև նոյեմբերի 24-ին սկսված մարդասիրական դադարն ավարտվել է դեկտեմբերի 1-ին։
Ղոդսը բռնազավթած ռեժիմի բանակը կեղծ պնդումով, թե ՀԱՄԱՍ-ը «խախտել է» ժամանակավոր հրադադարը սկսել է նոր հարձակումներ Գազայի հատվածի վրա։
Սիոնիստական ռեժիմի բանակի օդային, ցամաքային և ծովային հարձակումները Գազայի հատվածի ավերակների վերածված տարբեր շրջանների վրա շարունակվում են նախկին ինտենսիվությամբ, ընդորում սիոնիստ զավթիչները բնակելի տներն ու մեկ մանկապարտեզ ռմբակոծելուց բացի, թիրախ են դարձնում նաև փրկարար ծառայության մեքենաները։