Միավորված ազգերի կազմակերպությունը հումանիտար դադարի կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210164-Միավորված_ազգերի_կազմակերպությունը_հումանիտար_դադարի_կոչ_է_արել
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակը հումանիտար դադարի կոչ է արել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2023 14:27 Asia/Tehran
  • Միավորված ազգերի կազմակերպությունը հումանիտար դադարի կոչ է արել

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակը հումանիտար դադարի կոչ է արել։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Յենս Լերկեն կիրակի օրը Գազայի վրա Ղոդսը բռնազավթած ռեժիմի հարձակումների վերսկսման կապակցությամբ ասել է, որ «Երկրի վրա դժոխքը վերադարձել է Գազա»։

Դա այն դեպքում,երբ Սիոնիստական ​​ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի դիմադրության միջև նոյեմբերի 24-ին սկսված մարդասիրական դադարն ավարտվել է դեկտեմբերի 1-ին։

Ղոդսը բռնազավթած ռեժիմի բանակը կեղծ պնդումով, թե ՀԱՄԱՍ-ը «խախտել է» ժամանակավոր հրադադարը սկսել է նոր հարձակումներ Գազայի հատվածի վրա։

Սիոնիստական ​​ռեժիմի բանակի օդային, ցամաքային և ծովային հարձակումները Գազայի հատվածի ավերակների վերածված տարբեր շրջանների վրա շարունակվում են նախկին ինտենսիվությամբ, ընդորում սիոնիստ զավթիչները  բնակելի տներն ու մեկ մանկապարտեզ ռմբակոծելուց բացի, թիրախ են դարձնում նաև փրկարար ծառայության մեքենաները։