Հոլիվուդի կամ Բոլիվուդի կամ Նոլիվուդի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210200-Հոլիվուդի_կամ_Բոլիվուդի_կամ_Նոլիվուդի
Դուք հավանաբար լսել եք Հոլիվուդի կամ Բոլիվուդի կամ նույնիսկ Նոլիվուդի մասին: Իսկ ի՞նչ կասեք Պոլիվուդի մասին: Այս տերմինն իսկապե՞ս գոյություն ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2023 06:34 Asia/Tehran

Դուք հավանաբար լսել եք Հոլիվուդի կամ Բոլիվուդի կամ նույնիսկ Նոլիվուդի մասին: Իսկ ի՞նչ կասեք Պոլիվուդի մասին: Այս տերմինն իսկապե՞ս գոյություն ունի:

Համացանցում առկա տեղեկությունների համաձայն՝ այս տերմինը հիմնված է դավադրության տեսության վրա և ձևակերպվում է մոտավորապես հետևյալ կերպ. Տարածվում է ամբողջովին կեղծ լրատվություն, որի նպատակը Գազայում պաղեստինցիների տառապանքը ուռճացնելն է: 
Նման տեսությունները   տարածվում են X սոցիալական ցանցի հարյուրավոր իսրայելամետ էջերի կողմից, և դրանց նպատակն է նսեմացնել այն սարսափը, որը պատել է Գազան: Նման կեղծիք տարածվում է նաև «հավաստի աղբյուրներին» հղում անելով և տարբեր պաշտոնյաների կողմից, որոնց թվում է Իսրայելի վարչապետի խոսնակ Աֆիր Գենդելմանը։ Նոյեմբերի 9-ին Գենդելմանը X-ում հրապարակեց այս տեքստը. «Պաղեստինցիները խաբում են միջազգային լրատվամիջոցներին և հասարակական կարծիքին, մի՛ խաբվեք, ինքներդ տեսեք, թե ինչպես են տեղի ունենում տեսախցիկների առաջ կեղծ վնասվածքներն ու վիրավորների տարհանումը քաղաքից»։


https://t.me/parstoday_arm/3544