Հրթիռային հարձակում՝ Բաղդադի կենտրոնում ԱՄՆ-ի դեսպանատան շրջակայքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210468-Հրթիռային_հարձակում_Բաղդադի_կենտրոնում_ԱՄՆ_ի_դեսպանատան_շրջակայքում
Ըստ անվտանգության աղբյուրների՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» ԱՄՆ դեսպանատան շրջակայքը հրթիռակոծության է ենթարկվել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2023 16:27 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում՝ Բաղդադի կենտրոնում ԱՄՆ-ի դեսպանատան շրջակայքում

Ըստ անվտանգության աղբյուրների՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» ԱՄՆ դեսպանատան շրջակայքը հրթիռակոծության է ենթարկվել։

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շրջակայքից մի քանի պայթյունների ձայներ են լսվել՝ միաժամանակ տագնապի ազդանշաններ են միացել դեսպանատան շենքում։

Նախնական տվյալներով՝ մի քանի հրթիռ է արձակվել դեսպանատան հարակից տարածքի վրա։

Ավելի վաղ իրաքյան  լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուն է լսվել Էրբիլում  գտնվող «Հարիր» բազայում, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները։ Րոպեներ անց Իրաքի իսլամական դիմադրության խումբը հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ անօդաչու թռչող սարքով թիրախ են դարձրել Էրբիլի օդանավակայանի ամերիկյան բազան՝ ի պատասխան Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների ոճրագործության։

Հոկտեմբերի 7-ին Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների մեկնարկի և Միացյալ Նահանգների համակողմանի աջակցության հետ միաժամանակ, Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմակայանները դիմադրության ուժերի բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի, և հրթիռային հարձակումների թիրախ են դարել։