Իսրայելի բանակի ռադիո. Գազայում 20 զինվոր է սպանվել յուրայինների հարձակումների հետևանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210672-Իսրայելի_բանակի_ռադիո._Գազայում_20_զինվոր_է_սպանվել_յուրայինների_հարձակումների_հետևանքով
Իսրայելական բանակը պնդել է, որ Գազայում ցամաքային մարտերի սկզբից ի վեր 111 զինվոր է սպանվել, նրանցից 20-ը սպանվել են յուրայինների կրակի հետևանքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2023 14:44 Asia/Tehran
  • Իսրայելի բանակի ռադիո. Գազայում 20 զինվոր է սպանվել յուրայինների հարձակումների հետևանքով

Իսրայելական բանակը պնդել է, որ Գազայում ցամաքային մարտերի սկզբից ի վեր 111 զինվոր է սպանվել, նրանցից 20-ը սպանվել են յուրայինների կրակի հետևանքով։

Իսրայելի բանակի ռադիոն այսօր՝ երեքշաբթի, Գազայում պատերազմի 67-րդ օրը ցամաքային ճակատամարտի սկզբից ի վեր իրենց կորուստների թիվը հայտնել է 111 զինվոր և սպա։

Իսրայելի բանակի ռադիոն հաստատել է, որ Գազայում 20 զինվորական սպանվել է յուրային ուժերի հարձակումների հետևանքով, և նրանցից 13-ը թիրախավորվել են՝ ենթադրելով, որ նրանք պաղեստինյան ուժեր են։

Ըստ իսրայելական բանակի հայտարարած վիճակագրության՝ «Ալ-Աղսայի փոթորկի» մարտերի սկզբից ի վեր սպանվել է այս ռեժիմի 435 սպա ու զինվոր։

Օկուպացված Պաղեստինում լույս տեսնող «Եդիոթ Ահարոնոթ» թերթը, հղում անելով իսրայելական ռազմական աղբյուրներին,  իր հոդվածում հայտնում է, որ Գազայում պատերազմի սկզբից ի վեր այս ռեժիմի ավելի քան հինգ հազար զինվոր վիրավորվել է։

Ըստ այս թերթի՝ այս թվով վիրավորներից 2000-ը անդամալույծ կամ հաշմանդամ են դարձել։ Ըստ իսրայելական ռազմական աղբյուրների՝ այս ռեժիմի պատերազմի նախարարության վերականգնողական վարչությունն ամեն օր ընդունում է 60 նոր վիրավորի, որոնց մեծ մասը ծանր վնասվածքներով են։