Մեկնաբանությունը-Գազայում ապոկալիպտիկ, դժոխային վիճակ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210678-Մեկնաբանությունը_Գազայում_ապոկալիպտիկ_դժոխային_վիճակ_է
Վերջին մի քանի ժամերի ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա շարունակվել են Սիոնիստական ռեժիմի բանակի կործանիչների ծանր հարձակումները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 12, 2023 18:44 Asia/Tehran
  • Մեկնաբանությունը-Գազայում  ապոկալիպտիկ, դժոխային վիճակ է

Վերջին մի քանի ժամերի ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա շարունակվել են Սիոնիստական ռեժիմի բանակի կործանիչների ծանր հարձակումները։

«Ալ-Աղսայի փոթորիկ»  գործողությունից անցել է գրեթե 70 օր, և Սիոնիստական ռեժիմի  բանակի կործանիչները թիրախավորում են բնակելի թաղամասերը, հատկապես Գազայում պաղեստինցի փախստականների ապաստարանները։

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը երեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել է. «Սիոնիստները հարձակվում են հիվանդանոցների, բժշկական անձնակազմի և մոտ 8000 վիրավորների վրա, ովքեր անհապաղ վիրահատության կարիք ունեն»:

Գազայի առողջապահական ոլորտի պաշտոնյաների  խոսքերով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր 18 հազար պաղեստինցի  է նահատակվել, մոտ 50,000-ը վիրավորվել են այս տարածքի վրա օդային և ցամաքային դաժան  հարձակումների հետևանքով։ Այս վիճակագրությունն ավելանում է հատկապես դեպի Գազայի հարավային շրջան իսրայելական ռեժիմի գործողությունների ընդլայնմամբ։

ՄԱԿ-ի օգնության  կազմակերպությունները Գազայում տիրող իրավիճակը քաղաքացիական տարածքների վրա Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումների ազդեցության տակ «ապոկալիպտիկ» են որակել և ասել, որ ներկա պայմաններում Գազայի բնակչության կեսը քաղցած  է, և ալյուրի յուրաքանչյուրի պարկի գինը պատերազմի ազդեցության տակ  հասել է 95 դոլարի։

Սննդի հետ կապված ՄԱԿ-ի զեկուցող  Մայքլ Ֆախրին Al-Jazeera-ի հետ զրույցում ընդգծել է.«Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն 300 հազար մարդ սովի է մատնված»։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին ևս երեկ  ընդգծել է.-«Իսրայելը փորձում է  Գազայի հատվածի բնակիչներին զանգվածային արտագաղթ պարտադրել»։

Նա  հստակեցրել  է՝ Գազայի հատվածում ստեղծված դժոխքը կասեցնելու համար անհրաժեշտ է հրադադար հաստատել։ UNRWA-ն և Գազայի հատվածի ընդհանուր կառուցվածքը շուտով կփլուզվեն, իսկ դա վկայում  է Գազայի հատվածի նկատմամբ միջազգային հանրության դավաճանության ու անտարբերության մասին։

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի կողմից  Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւի վրա դրված վետոն ցույց տվեց, որ թերևս  ԱՄՆ-ն ավելի պատրաստ է շարունակել պատերազմը, քան Իսրայելը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջերս հաստատել է 120 մմ տրամաչափի 14000 տանկային պարկուճների խմբաքանակի  առաքումը Իսրայել, որը իսրայելական բանակի ցամաքային գործողություններում օգտագործվող ամենակարեւոր զինամթերքներից է։

ԱՄՆ Կոնգրեսի ոստիկանությունը ևս կոշտ վերաբերմունք է ցուցաբերել ժողովրդական ակտիվիստներին, որոնք հավաքվել էին Կոնգրեսի շենքի ներսում՝ պահանջելով անհապաղ հրադադար հաստատել Գազայում։ Ոստիկանությունը  նաև ձերբակալել է նրանցից մի քանիսին։

Չնայած դրան, Սիոնիստական ​​ռեժիմը չի կարողացել հասնել իր հիմնական նպատակին, այն է՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի  կարողությունները։ 

Economist շաբաթաթերթը գրել է՝  ՀԱՄԱՍ-ը կարող է կորցնել իր ուժերի մի մասը, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ ունի հազարավոր մարտիկներ, որոնք դուրս են գալիս թունելներից և հարձակվում իսրայելցի զինվորների վրա: Թել Ավիվի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 100 սիոնիստ զինվոր է սպանվել։ ՀԱՄԱՍ-ը դեռևս պահում է ավելի քան 130 գերիների, որոնք ազատ չեն արձակվել նոյեմբերին կողմերի միջև համաձայնեցված հրադադարի ընթացքում, և   շարունակվող ռմբակոծությունների պատճառով նրանց կյանքը վտանգի տակ է։ 

«Ալ-Աղսայի փոթորիկ» անսպասելի գործողությունը գրավյալ տարածքներում  Սիոնիստական ​​ռեժիմի ստեղծման օրվանից ի վեր ամենածանր պարտությունը դարձավ վերջինիս համար: Այս պարտության մասշտաբները ստիպել են սիոնիստական ​​իշխանություններին խելահեղորեն փորձեն հատուցել  իրենց ձախողումը, և այն, ինչ այսօր կատարվում է Գազայում սիոնիստների խեղահեղության արդյունքն է։