Իսպանիան քննադատել է Իսրայելի հանցագործությունների նկատմամբ ԵՄ-ի լռությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210782-Իսպանիան_քննադատել_է_Իսրայելի_հանցագործությունների_նկատմամբ_ԵՄ_ի_լռությունը
Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Իսպանիայի վարչապետը Եվրամիությանը կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել Գազայում խաղաղ բնակչության սպանությունը կանխելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2023 13:40 Asia/Tehran
  • Իսպանիան քննադատել է Իսրայելի հանցագործությունների նկատմամբ ԵՄ-ի լռությունը

Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Իսպանիայի վարչապետը Եվրամիությանը կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել Գազայում խաղաղ բնակչության սպանությունը կանխելու համար։

Գազայի բնակիչների սպանությունն ու ցեղասպանությունը սկսվել է հոկտեմբերի 7-ին սիոնիստական ​​զավթիչ ուժերի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ և դեռ շարունակվում է։ Արևմտյան երկրները  ԱՄՆ-ի քաղաքականության շրջանակում մեդիա լռություն պահպանելով և շրջանցելով Իսրայելի բացահայտ ոճրագործությունները, համագործակել են այդ ռեժիմի հետ։ 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը վերջերս զգուշացրել է, որ Գազայի հատվածում քաղաքային կարգը գտնվում է լիակատար փլուզման եզրին: Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարությանը կից Առողջապահության նախարարությունը նշում է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի վրա սիոնիստների հարձակումների հետևանքով պաղեստինցի նահատակների թիվը գերազանցել է 18 հազարը։ 

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չորեքշաբթի օրը հավելել է. «Մենք պետք է բարձրաձայն և միասնական ճակատով հստակ խոսենք և պահանջենք անհապաղ դադարեցնել Գազայում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ հազարավոր երեխաների սպանությունները»:

«Եվրոպան պետք է պահանջի հավատարիմ մնալ միջազգային օրենքներին և Գազայի պատերազմի հետ կապված գործի նույն հստակությամբ ու միասնականությամբ, ինչը տեղի ունեցավ  Ուկրաինայի դեպքում, և ձգտի վերջնական և համապարփակ լուծում տալ այս հակամարտությանը», նշել է Սանչեսը: