Մեկնաբանություն - ՀԱՄԱՍ-ին հեռացնելը Սիոնիստական ռեժիմի անհասանելի և անհնարին նպատակն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210842-Մեկնաբանություն_ՀԱՄԱՍ_ին_հեռացնելը_Սիոնիստական_ռեժիմի_անհասանելի_և_անհնարին_նպատակն_է
Գազայի պատերազմը թևակոխում է երրորդ ամիսը, սակայն Սիոնիստական ռեժիմին չի հաջողվում հասնել իր ռազմական նպատակներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2023 16:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ՀԱՄԱՍ-ին հեռացնելը Սիոնիստական ռեժիմի անհասանելի և անհնարին նպատակն է

Գազայի պատերազմը թևակոխում է երրորդ ամիսը, սակայն Սիոնիստական ռեժիմին չի հաջողվում հասնել իր ռազմական նպատակներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը:

Իսրայելը հայտարարել է, որ Գազայում իր համապարփակ ռազմական գործողության նպատակը ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելն է։ Ռեժիմը համոզված է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն իրականացվել է ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից, և դրանում կրած իր ձախողումը հնարավոր է փոխհատուցել միայն ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելով: Բացի այդ, վերացնելով ՀԱՄԱՍ-ին, ռեժիմը կվերացներ իր դեմ ուղղված շարունակական ու մշտական սպառնալիքը։

Սակայն պատերազմից մոտ 70 օր անց, ռեժիմին ոչ միայն չի հաջողվել հասնել իր հայտարարած նպատակին, այլև պատերազմը շարունակելու կապակցությամբ Իսրայելին ուղղված քննադատությունների ծավալն աճել է: Արևմտյան և եվրոպական շատ գործիչներ վերջին օրերին հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը գաղափարախոսություն է, և այն հնարավոր չէ ոչնչացնել։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը վերջերս Բարսելոնում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ը գաղափարախոսություն է, և այն չի կարող ոչնչացվել։ Ավելի վաղ Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի ղեկավար Ռիչարդ Հաասը նույնպես հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող վերացվել, քանի որ դա գաղափարախոսություն է։

Այս համատարած քննադատություններից հետո Իսրայելի ռազմական նախարար Յոավ Գալանտն անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի դժվարություններին, ասել է, որ այն կտևի մի քանի ամիս։Փաստն այն է, որ նույնիսկ քայքայող պատերազմը չի հանգեցնի ՀԱՄԱՍ-ի վերացմանը, քանի որ շարժումը վայելում է ժողովրդի աջակցությունը: Մարդկանց աջակցությունը ցանկացած շարժմանը երևում է այդ շարժման ծավալներից ու չափերից, ինչպես նաև իրավական համակարգ մուտք գործելու դեպքում հավաքած ձայներից։ ՀԱՄԱՍ-ն ունի բարդ ու մեծ կառույց: Դա է վկայում վերջին երկու ամսում Սիոնիստական ռեժիմի կողմից գերեվարված շուրջ 4000 պաղեստինցիների անդամակցությունն այս շարժմանը: Շարժումը կարողացել է վերջին երկու ամսում Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» և այլ խմբավորումների օգնությամբ կատաղի պայքար մղել իսրայելցիների դեմ և կառավարել մարտադաշտը:

Մյուս կողմից, 2006 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱՄԱՍ-ը ստացավ 132 մանդատներից 74-ը, այսինքն՝ ձայների մոտ 60%-ը և իրավունք ստացավ կառավարություն ձևավորել։ Այս աջակցությունը վկայում է պաղեստինցիների շրջանում ՀԱՄԱՍ շարժման վայելած ժողովրդավարության չափերի ամսին:Համասը չի կարող ոչնչացվել որպես Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարող ամենակարևոր ուժ: Սպանելով Գազայի հատվածի բնակիչներին, սիոնիստները հույս ունեին, որ ՀԱՄԱՍ-ի ժողովրդականությունը կնվազի, սակայն տեղի ունեցավ հակառակը: Որպես պաղեստինյան հասարակության և Գազայի հատվածի մաս՝ ՀԱՄԱՍ-ը հարյուրավոր և հազարավոր նահատակներ է զոհաբերել Պաղեստինի ազատագրման համար։ Այդ իսկ պատճառով ՀԱՄԱՍ-ը չի կարող ոչնչացվել, իսկ Սիոնիստական ռեժիմը պատերազմը երկարացնելով միայն մեծացնում է պաղեստինցիների դեմ իր հանցագործության չափերը։16:57