Սիոնիստական ռեժիմն աշխարհում առաջին տեղում է լրագրողների սպանությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210868-Սիոնիստական_ռեժիմն_աշխարհում_առաջին_տեղում_է_լրագրողների_սպանությամբ
Անդրադառնալով Գազայում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի կողմից լրագրողների և օպերատորների թիրախավորմանն արաբ վերլուծաբան Աբդոլբարի Աթվանն ասել է. «Սիոնիստական ռեժիմը, որն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում լրագրողների սպանությամբ, այս հանցագործություններով փորձում է լռեցնել նրանց ձայնը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2023 06:18 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմն աշխարհում առաջին տեղում է լրագրողների սպանությամբ

Անդրադառնալով Գազայում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի կողմից լրագրողների և օպերատորների թիրախավորմանն արաբ վերլուծաբան Աբդոլբարի Աթվանն ասել է. «Սիոնիստական ռեժիմը, որն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում լրագրողների սպանությամբ, այս հանցագործություններով փորձում է լռեցնել նրանց ձայնը»:

Նա գրել է. «Իսրայելը, որի բանակն արդեն 70 օր ջարդեր և էթնիկ զտումներ է իրականացնում Գազայում և այս ընթացքում սպանել է մոտ 20 հազար, վիրավորել՝ 55 հազար մարդու և ավերել Գազայի տների կեսը, առաջին տեղում է լրագրողների սպանությամբ: Այդպիսով ռեժիմը փորձում է լռեցնել նրանց ձայնն ու թույլ չտալ լուսաբանել Լիբանանի և Պաղեստինի ժողովրդի դեմ ռեժիմի իրականացրած հանցագործությունները»: