Ամենածանր հարվածը Իսրայելի բանակի Գոլանիի հատուկ բրիգադին․կա 82 սպանված
Գազայում «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության սկզբից ի վեր Պաղեստինի Դիմադրության հետ առճակատման ժամանակ սպանվել են Իսրայելական բանակի Գոլանի բրիգադի 82 հատուկ ջոկատայիններ։
Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը, հաղորդելով այս լուրը, ընդգծել է.-«Սա հիշյալ բրիգադի դեմ ուղղված մեծագույն հարվածն է»։
Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր «Ալ-Շոջայիե» թաղամասում վերջին շաբաթվա ընթացքում 20 զինվորի սպանվելու մասին և հայտարարել, որ այդ զինվորները սպանվել են Գազայի արևելքում գտնվող «Ալ-Շոջայիե» թաղամասում վերջին շաբաթ տեղի ունեցած ցամաքային բախումների ժամանակ։
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաստատել են, որ երեկ Գազա քաղաքի արևելքում գտնվող «Ալ-Շոջայիե» թաղամասում տեղի ունեցած մարտում, չնայած այս ռեժիմի բանակի մի շարք սպաների և զինվորների սպանվելուն, պաղեստինցի մարտիկներ չեն նահատակվել։
Սիոնիստական «Հաարեց» թերթը երեկվա ճակատամարտի մասին գրել է,- Վտանգավոր միջադեպը,որի ընթացքում Գոլանի պատրաստված և հմուտ բրիգադի 9 սպաներ և զինվորներ են սպանվել Ալ-Շոջայիեյում, ցույց է տալիս Գազայի պատերազմի իրականության միայն մի մասը:
Սիոնիստական Ma'ariv թերթը նաև հայտնել է. «ՀԱՄԱՍ»-ի ուժերի կողմից Շոջայիե թաղամասում իսրայելական տանկերի և զրահատեխնիկայի ուղղությամբ արձակված հրթիռների թիվը հնարավոր չէ հաշվել: