Ամենածանր հարվածը Իսրայելի բանակի Գոլանիի հատուկ բրիգադին․կա 82 սպանված
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210898-Ամենածանր_հարվածը_Իսրայելի_բանակի_Գոլանիի_հատուկ_բրիգադին_կա_82_սպանված
Գազայում «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության սկզբից ի վեր Պաղեստինի Դիմադրության հետ առճակատման ժամանակ սպանվել են Իսրայելական բանակի Գոլանի բրիգադի 82 հատուկ ջոկատայիններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2023 15:16 Asia/Tehran
  • Ամենածանր հարվածը Իսրայելի բանակի Գոլանիի հատուկ բրիգադին․կա 82 սպանված

Գազայում «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության սկզբից ի վեր Պաղեստինի Դիմադրության հետ առճակատման ժամանակ սպանվել են Իսրայելական բանակի Գոլանի բրիգադի 82 հատուկ ջոկատայիններ։

Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը, հաղորդելով այս լուրը, ընդգծել է.-«Սա հիշյալ բրիգադի դեմ ուղղված մեծագույն հարվածն է»։

Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել  էր «Ալ-Շոջայիե» թաղամասում վերջին շաբաթվա ընթացքում 20 զինվորի սպանվելու մասին և հայտարարել, որ այդ զինվորները սպանվել են Գազայի արևելքում գտնվող  «Ալ-Շոջայիե»  թաղամասում վերջին շաբաթ տեղի ունեցած ցամաքային բախումների ժամանակ։ 

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները հաստատել են, որ երեկ Գազա քաղաքի արևելքում գտնվող  «Ալ-Շոջայիե» թաղամասում տեղի ունեցած մարտում, չնայած այս ռեժիմի բանակի մի շարք սպաների և զինվորների սպանվելուն,  պաղեստինցի մարտիկներ չեն նահատակվել։

Սիոնիստական ​​«Հաարեց»  թերթը  երեկվա ճակատամարտի մասին գրել է,- Վտանգավոր միջադեպը,որի ընթացքում Գոլանի պատրաստված և հմուտ բրիգադի 9 սպաներ և զինվորներ են սպանվել Ալ-Շոջայիեյում, ցույց է տալիս Գազայի պատերազմի իրականության միայն մի մասը:

Սիոնիստական ​​Ma'ariv թերթը նաև հայտնել է. «ՀԱՄԱՍ»-ի ուժերի կողմից Շոջայիե թաղամասում իսրայելական տանկերի և զրահատեխնիկայի ուղղությամբ արձակված հրթիռների թիվը հնարավոր չէ հաշվել: