Պաղեստինցի մոր ու դստեր նահատակությունը Գազայի եկեղեցում
Գազայի հատվածի միակ եկեղեցում սիոնիստները կրակել են պաղեստինցի մոր ու դստեր ուղղությամբ և սպանել նրանց։
Պաղեստինի կաթոլիկ եկեղեցու պաշտոնյաներն այսօր հայտարարել են, որ երկու պաղեստինցի կանանցից մեկը, մյուսին օգնելու ժամանակ հայտնվել է սիոնիստ դիպուկահարի թիրախում։
Այս կաթոլիկ եկեղեցին ռազմական կառույց կամ ճակատ չէր, և այս հարցը սիոնիստների դեմ բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել միջազգային ասպարեզում:
Մյուս կողմից, տարբեր տեղեկութիւններ են հրապարակվել Գազայի Մայր Թերեզա եկեղեցու վրա Սիոնիստական բանակի զրահամեքենայի հարձակման մասին։ Եկեղեցի, որտեղ ապաստանել են ավելի քան 54 հաշմանդամներ։
Պաղեստինի կաթոլիկ եկեղեցու պաշտոնյաները հայտարարել են, որ այս հարձակման հետևանքով, բացի այս եկեղեցու շենքին հասցված մեծ վնասից, ոչնչացվել են նաև Մայր Թերեզա եկեղեցու էլեկտրական գեներատորը և վառելիքի բաքը։
Պաղեստինի կաթոլիկ եկեղեցու պաշտոնյաները հայտարարել են, որ սիոնիստների հարձակումներից տուժել են նաեւ մայր Թերեզայի եկեղեցում գտնվող երեք երեխաները։
Գազայի հատվածի վրա հարձակումների սկզբից ի վեր Սիոնիստական ռեժիմը մշտապես թիրախավորել է եկեղեցիները, հիվանդանոցները, բժշկական կենտրոններն ու դպրոցները, որոնք, համաձայն պատերազմի օրենքների, պետք է անձեռնմխելի լինեն ցանկացած ռմբակոծությունից և հարձակումից:
Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակման սկզբից ի վեր նահատակվել են ավելի քան 19 հազար պաղեստինցիներ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են,իսկ ավելի քան 51 հազարը վիրավորվել են։