Եմեն. ԱՄՆ-ն ցանկանում է ռազմականացնել Կարմիր ծովը
Դեկտեմբեր 20, 2023 06:47 Asia/Tehran
Եմենի Անսարալլահի քաղաքական գրասենյակը հայտարարել է. «Վաշինգտոնի նպատակն է ռազմականացնել Կարմիր ծովը: Եմենը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել ագրեսիան Գազայի դեմ»:
Հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ-ն խրախուսում է Սիոնիստական ռեժիմին շարունակել Գազայի խաղաղ բնակիչների դեմ իրականացվող հանցագործությունները»։
Անսարալլահը հայտարարել է. «Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու պատրվակով ԱՄՆ-ի հայտարարած միջազգային կոալիցիան Պաղեստինի ու Գազայի ժողովրդի և իսլամ աշխարհի ու արաբների դեմ ագրեսիայի անբաժանելի մասն է»։