Իսրայելցի պատանդների հարազատները գրոհել են խորհրդարանը
Հունվար 22, 2024 13:22 Asia/Tehran
Իրենց պահանջների նկատմամբ Թել Ավիվի անտարբեր վերաբերմունքից զայրացած իսրայելացի պատանդների հարազատները, այսօր՝ երկուշաբթի, գոռալով ներխուժել են Քնեսեթի նիստերի դահլիճ։
Իսրայելցի ցուցարարները, այդ թվում՝ սիոնիստ պատանդների հարազատները նաև փակել են Թել Ավիվում գտնվող Սիոնիստական պատերազմի նախարարության կենտրոնակայան տանող փողոցները և կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել իրենց հարազատների ազատ արձակման ուղղությամբ։
Նշենք, որ Քնեսեթը քննարկում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանն իմպիչմենտի ենթարկելու և վստահության քվեից զրկելու մասին նախագիծը՝ Գազայի հատվածից սիոնիստ պատանդներին վերադարձնելու ձախողման պատճառով։