Իսրայելի հարձակումները Լիբանանի նկատմամբ
Որոշ ժամանակ առաջ Իսրայելի Սիոնիստական ռեժիմը անօդաչու թռչող սարքով հարձակում իրականացրեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, ինչի արդյունքում նահատակվեց ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այս գործողությունը, անկասկած, միտված էր մեծ լարվածություն ստեղծելուն, որպեսզի տարածաշրջանում սկսվի ավելի լայնամասշտաբ պատերազմ։
Սա կարևոր իրադարձություն է, քանի որ եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսի Լիբանանում, ապա նրանք ստիպված պետք է պայքարեն Հեզբոլլահի դեմ, որը Լիբանանում քաղաքական կուսակցություն է, և նրա ռազմական թեւը, ներկայումս Գազայում պայքարող պաղեստինյան դիմադրության մարտիկների համեմատ, շատ ավելի հզոր է և նրա սպառազինական հնարավորություններն էլ շատ ավելի մեծ են:
Սա առաջին դեպքը չէ, որ Իսրայելը հարձակվում է Լիբանանի վրա։ Նրանք նախկինում երկու անգամ հարձակվել են Լիբանանի վրա, երկու անգամ էլ մտածում էին, որ այնտեղ դյուրին հաղթանակ է իրենց սպասում, բայց ի վերջո այնտեղից դուրս եկան լիովին նվաստացած, այնպես որ Լիբանանը հայտնի է դարձել որպես Իսրայելի Վիետնամ: Պատճառն այն է, որ Իսրայելի խնդիրները Լիբանանում հիմնականում կապված են այս երկրի ստեղծման հետ և գալիս են նրա կազմաորման ժամանակաշրջանից։ Իսրայելը էթնիկ պետություն է, որը բաղկացած է միայն հրեաներից, իսկ նրա գտնվելու վայրը սահմանվել է Պաղեստինում։