Անկարայում ԵՄ դեսպանը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i21685-Անկարայում_ԵՄ_դեսպանը_հրաժարական_է_տվել
Թուրքիայում Եվրոպական միության դեսպան Հանսյորգ Հաբերը հրաժարական է տվել, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 09:52 Asia/Tehran
  • Անկարայում ԵՄ դեսպանը հրաժարական է տվել

Թուրքիայում Եվրոպական միության դեսպան Հանսյորգ Հաբերը հրաժարական է տվել, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։

Դեսպանի հրաժարականի պատճառների և այն ներկայացնելու հստակ ժամկետների մասին տեղեկություն չկա։

Դեսպանն Անկարայում պաշտոնավարում էր 2015 թվականի հունիսից։

Դիվանագիտական գործունեությունը սկսել է 1984 թվականից, 1992-1996 թվականներին եղել է Անկարայում Գերմանիայի դեսպանի քաղաքական հարցերով տեղակալը։

Հաբերն անցյալ շաբաթ կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն համաձայնագիրը քննադատելու համար։

tert.am

14/6/2016