Աթաթուրքի սկզբունքներն ու գաղափարները դուրս կմնան նոր սահմանադրությունից. թուրքական մամուլ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i21925-Աթաթուրքի_սկզբունքներն_ու_գաղափարները_դուրս_կմնան_նոր_սահմանադրությունից._թուրքական_մամուլ
Habertürk-ի‎ փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է պարզեցնել սահմանադրության 110-120-րդ հոդվածները և ընդհանրապես 1/3-ով կրճատել սահմանադրության մեջ տեղ գտած հոդվածները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2016 14:06 Asia/Tehran
  • Աթաթուրքի սկզբունքներն ու գաղափարները դուրս կմնան նոր սահմանադրությունից. թուրքական մամուլ

Habertürk-ի‎ փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է պարզեցնել սահմանադրության 110-120-րդ հոդվածները և ընդհանրապես 1/3-ով կրճատել սահմանադրության մեջ տեղ գտած հոդվածները:

Ուչումը հայտարարել է, որ Թուրքիան 2016 թվականի մեծ մասը կարող է ծախսել նոր սահմանադրության մշակման վրա, որը կարող է դեկտեմբերին ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին:

Ուչումը հավելել է, որ նոր սահմանադրությունից դուրս են մնալու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներն ու գաղափարները, և որ համապատասխան փոփոխություններն առնչվում են մասնավորապես 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներին:

Ուչումն ընդգծել է, որ նոր սահմանադրության մշակման համար ուսումնասիրվել է 50 երկրի սահմանադրություն՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչև Իսլանդիա: «Նոր սահմանադրության նախագծի պատրաստման աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին, այն հանրությանը կներկայացվի հուլիսին: Պատգամավորների թիվը 550-ից կարող է նվազեցվել 450-ի»,- տեղեկացրել է նա:

http://www.1in.am/

15/6/2016