Անդրադարձ՝ Լիբանանի Դիմադրության և Իսրայելի ռեժիմի միջև առկա լարվածությանը
(last modified Thu, 20 Jun 2024 15:11:34 GMT )
Հունիս 20, 2024 18:41 Asia/Tehran
  • Անդրադարձ՝  Լիբանանի Դիմադրության և Իսրայելի  ռեժիմի միջև առկա լարվածությանը

Pars Today-Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Միացյալ Նահանգների նկատմամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր թշնամանքը , կարող է հանգեցնել Լիբանանի և Իսրայելի սահմանին լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի խափանմանը:

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երեք պաշտոնյաներ ասում են, որ իրենց մտահոգում է այն փաստը, որ Նեթանյահուի գործողությունները  կարող են  այնպիսի պայմաններ ստեղծել երկու դաշնակիցների միջև, որոնց արդյունքում  կարող է  ոչնչանալ Իսրայելի  ուժը տարածաշրջանում, հատկապես Լիբանանի Հեզբոլլահի և Իրանի նկատմամբ:

Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդել  են, որ Իսրայելի դեմ  մարտական ​​ճակատների միասնության  և Գազայի հատվածին շարունակական աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ Լիբանանի Հեզբոլլահի շեշտադրման ու պնդման ստվերում, ամերիկացի բանագնաց Ամոս Հոխշտեյնը Լիբանանից ձեռնունայն վերադարձավ Թել Ավիվ:

Հոխշտեյնի շփոթահար վերադարձը Լիբանանից Թել Ավիվ՝ Իսրայելի դեմ  մարտական ​​ճակատների  միասնության  կապակցությամբ Հեզբոլլահի շեշտադրումից հետո

 

Մի քանի օր առաջ Հոխշտեյնը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Վաշինգտոնը  սահմանային բախումներից հետո ձգտում է կանխել ավելի մեծ պատերազմի ծագումը Լիբանանի Հեզբոլլահի և Իսրայելի միջև։

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացը մամուլի ասուլիսում  վտանգավոր է որակել իրավիճակը Լիբանանի և Իսրայելի սահմանին։

Ի դեպ Լիբանանի  վարչապետի պաշտոնակատար Նաջիբ  Միղաթին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ զրույցում ասել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի դեմ իր ագրեսիան և այս երկրի ինքնիշխանության շարունակական խախտումը։


Միղաթին ընդգծել է Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը

 

Միղաթին հավելել է. «Մենք ձգտում ենք կանխել լարվածության աճը, վերականգնել անվտանգությունն ու կայունությունը, դադարեցնել Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության շարունակական խախտումը, ինչպես նաև դադարեցնել Իսրայելի ձեռնարկած համակարգված հանցավոր ու կործանարար գործողությունները»։

Կիպրոսի նախագահ. Մենք Իսրայելի պատերազմին մեղսակից չենք

 

Կիպրոսի նախագահն արձագանքելով  Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրալլահի այս երկրին ուղղված  նախազգուշացմանը՝ հայտարարել է, որ Կիպրոսը երբեք մեղսակից չի լինի   Գազայի և Լիբանանի Հարավային հատվածի դեմ  Իսրայելի պատերազմին։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն զգուշացրել է, որ եթե Կիպրոսը ցանկանա իր օդանավակայաններն ու ենթակառուցվածքները տրամադրել Իսրայելին, նա պատերազմի մաս կդառնա:

 Միևնույն ժամանակ, Լիբանանի լրատվական աղբյուրները հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ օկուպանտների կործանիչները կրկին ռմբակոծել են Լիբանանի Ալ-Խայամ հարավային քաղաքի արվարձանում գտնվող թիրախները։

Լիբանանի Իսլամական Դիմադրությունն օկուպացված տարածքների հյուսիսում ագրեսորների դեմ  չորեքշաբթի օրն իրականացված գործողությունների մասին հայտարարել է,որ անցած  օրը 9 գործողություններ է իրականացրել գրավյալ Պաղեստինի հյուսիսում  սիոնիստական օկուպանտ  ​​ուժերի դիրքերի դեմ։

Լիբանանի Հեզբոլլահի շարժումը հրթիռային հարվածներով թիրախավորել է «Քֆար-Շուբայի» գրավյալ բարձունքներում գտնվող իսրայելական բանակի «Ալ-Ռամթա», «Ալ-Սամաքահ» և «Զաբադին» ռազմաբազաները։

Լիբանանյան աղբյուրները այսօր հայտարարել են որ Իսրայելը անօդաչու թռչող սարքով հարձակվել է լիբանանյան  Սուր քաղաքի Դեյրքիֆա ավանի ճանապարհին գտնվող մեքենայի վրա։

Ըստ այդ աղբյուրների՝ իսրայելական կործանիչները ռմբակոծել են նաեւ Լիբանանի հարավում գտնվող «Ալ-Ռիհան» շրջանի բարձունքները։

Գազայի հատվածում Իսրայելի սարսափելի հանցագործությունների և այս տարածաշրջանում պաղեստինցիների իրականացրած ցեղասպանության հետևանքով , վերջին մի քանի ամիսների ընթացքում Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է սիոնիստական ռեժիմի ռազմական դիրքերը գրավյալ տարածքների հյուսիսում,  ինչը վախ է առաջացրել այս տարածքներում ապրող սիոնիստների շրջանում։ 

Բանալի բառեր. Իսրայելի և Ամերիկայի միջև լարվածություն, Լիբանանի Հըզբոլլահի հրթիռային հարձակումները, Լիբանանի իսլամական դիմադրությունը, Ամերիկայի բանագնաց «Ամոս Հոխշտեյնը», վախ ավանաբնակ սիոնիստների շրջանում