Թել Ավիվում կայացել է հոկտեմբերի 7-ից հետո ամենախոշոր հակակառավարական բողոքի ցույցը
(last modified Sun, 23 Jun 2024 06:31:08 GMT )
Հունիս 23, 2024 10:01 Asia/Tehran

Թել Ավիվում կայացել է 2023թ հոկտեմբերի 7-ին «Ալ Աղասայի փոթորիկ» գործողությունից հետո ամենախոշոր հակակառավարական բողոքի ցույցը։ Հայտնում է «Յեդիոթ Ահարոնոթ» թերթը։

Նախորդ շաբաթ օրերի նման, Գազայում արդեն 260 օր շարունակվող պատերազմի և գերիների խնդրի չլուծման ստվերում, մեծ թվով իսրայելցիներ հավաքվել են օկուպացված Պաղեստինի տարբեր շրջաններում,  և պահանջել լուծարել կաբինետն ու անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ցույցի կազմակերպիչները բոլոր քաղաքացիներին հրավիրել են միանալ համազգային գործադուլին։ 

Բողոքի ցույցեր են անցկացվել 70 շրջաններում։ Իսկ Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել շուրջ 2 հազար մարդ։ 
Ռեժիմի «Իթթիհատ» կուսակցության առաջնորդ Բենի Գանցը, ով մինչև վերջեր ռեժիմի ռազմական կաբինետի անդամ էր, ցուցարարներին է միացել  Կարմի Ջաթ շրջանում:  

Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտարարել է, որ Թել Ավիվում «Լիկուդ» կուսակցության կենտրոնակայանի դիմաց ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա։

Իսրայելցի գերիների ընտանիքները ծաղրել են ՀԱՄԱՍ-ի մասին Նեթանյահուի ուռճացված հայտարարությունները և ասել․ «Քանի դեռ իսրայելցի գերիները  ՀԱՄԱՍ-ի մոտ են, ինչպե՞ս կարող է Նեթանյահուն հայտարարել, որ խմբավորումը պարտվել է»։

Պիտակ