Հունիս 23, 2024 15:03 Asia/Tehran

Իսրայելական զինվորականներն օկուպացված Արևմտյան ափում, Ջենին քաղաքի վրա հարձակման ժամանակ վիրավոր պաղեստինցուն կապել են զինվորական մեքենայի ծածկին՝ նրան որպես կենդանի վահան օգտագործելով:

Շաբաթ օրը համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես Ջենինի պաղեստինցի բնակիչ Մոջահեդ Ազմին կաշեփոկերով ամրացված է զինվորական մեքենային, երբ այն անցնում է շտապօգնության երկու մեքենայի կողքով:

Ազմիի ընտանիքը Reuters-ին հայտնել է, որ նա վիրավորվել է իսրայելական հարձակման ժամանակ: Երբ ընտանիքը խնդրել է շտապօգնություն կանչել, զինվորները վերցրել են Ազմիին, կապել իրենց մեքենայի ծածկին և մեկնել։ BBC-ի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը հաստատել է այս փաստը։

 Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է հետաքննել այս միջադեպը։ Նրանք հայտնել են նաև, որ վիրավոր պաղեստինցուն հասցրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ բուժման նպատակով։