Yaffa ԱԹՍ-ով Թել Ավիվի վրա հարձակման պահը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220664
«Մեհր»-ը, հղում անելով «Ալ Մասիրա» ցանցին, հայտնում է, որ համացանցում է հայտնվել Եմենի զինված ուժերի Yaffa ԱԹՍ-ով Թել Ավիվի վրա հարձակման պահը։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 19, 2024 11:00 Asia/Tehran
  • Yaffa ԱԹՍ-ով Թել Ավիվի վրա հարձակման պահը

«Մեհր»-ը, հղում անելով «Ալ Մասիրա» ցանցին, հայտնում է, որ համացանցում է հայտնվել Եմենի զինված ուժերի Yaffa ԱԹՍ-ով Թել Ավիվի վրա հարձակման պահը։

Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարին անդրադառնալով հարձակմանն ասել է․ «Աստծո օգնությամբ իրականացվեց եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում Yafa ԱԹՍ-ով թիրախավորվեց Թել Ավիվը»։

Նա հավելել է․ «Գործողությունն իրականացվել է Yaffa ԱԹՍ-ով, որն ունի հակառակորդի ՀՕՊ համակարգը շրջանցելու հնարավորություն և կարողացել է հաջողությամբ խոցել թիրախը։ Մենք հայտարարում ենք, որ օկուպացված Յաֆֆան (Թել Ավիվը) շարունակելու է մնալ մեր թիրախում»։

Յահյա Սարին ասել է․ «Մենք կենտրոնանալու ենք սիոնիստ թշնամու ներքին ճակատի վրա և թիրախավորելու ենք  ռեժիմի խորքերը։ Մենք օկուպացված Պաղեստինում ունենք թիրախների բանկ, ներառյալ՝ կարևոր ռազմական և անվտանգության թիրախները»:

Եմենի ԶՈՒ խոսնակն ասել է․ «Ի պատասխան սիոնիստ թշնամու սպանությունների և  ամենօրյա հանցագործությունների, կարևոր ռազմական և անվտանգության թիրախները կհայտնվեն մեր թիրախում։ Մենք կշարունակենք աջակցել Գազայի մարտիկներին և իսլամական ու արաբական ումմայի պաշտպաններին։ Մեր գործողությունները կշարունակվեն մինչև Գազայում պատերազմի և Պաղեստինի ժողովրդի շրջափակման ավարտը»։