Թուրքիան ռմբակոծում է Իրաքի հյուսիսը
Հունիս 17, 2016 11:33 Asia/Tehran
Թուրքիայի ռազմա-օդային ուժերն ավիահարվածներ են հասցնում Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին ասված է Թուրքիայի Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունում:
Ըստ տեղեկության՝ թուրքական ավիացիան արդեն ոչնչացրել է 14 հենակետ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլըդրըմը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ ռազմական գործողությունը կշարունակվի մինչև PKK-ի ամբողջական ոչնչացում:
armedia.am
17/6/2016
Պիտակ