Էրդողանը հայտարարել է թուրքական ավիակիր կառուցելու մտադրության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i22423-Էրդողանը_հայտարարել_է_թուրքական_ավիակիր_կառուցելու_մտադրության_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կկարողանա սեփական ավիակիրը կառուցել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2016 04:42 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է թուրքական ավիակիր կառուցելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կկարողանա սեփական ավիակիրը կառուցել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ նվազեցնել պաշտպանական արդյունաբերության ներուժը կամ դադարեցնել քայլերը ռազմական ոլորտում: Դրան առաջին հերթին խոչընդոտում է երկրի աշխարհագրական դիրքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը` ելույթ ունենալով Ստամբուլում:

Նա ընդգծել է, որ «Երկկենցաղ» գրոհանավ ստեղծելուց հետո Թուրքիան կկարողանա սեփական ավիակիր ռազմանավը կառուցել:

«Եվ մենք կկառուցենք այն: Թուրքիայի Զինուժը կունենա սեփական ավիակիրը: Մենք դրան կհասնենք», - հայտարարել է Էրդողանը: