Բեյրութում Իրանի դեսպանի բացատրությունը Լիբանանում փեյջերների ահաբեկչական գործողությունների մասին
(last modified Wed, 13 Nov 2024 12:19:54 GMT )
Նոյեմբեր 13, 2024 15:49 Asia/Tehran

Ի՞նչ կիրառություն ունեն փեյջերները Լիբանանում և ի՞նչ ճանապարհով էին ձեռք բերվել: Ինչո՞ւ վիրավորվեց Իրանի դեսպանը.

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին լրատվական թողարկման ընթացքում ասել է. «Փեյջերները գնել է «Հեզբոլլահը», սակայն դրանք ռազմական կիրառություն չունեին»:

Լիբանանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ «հասարակ մարդիկ ևս օգտագործում էին այդ փեյջերները, և ինչպես երևում է հրապարակված կադրերում, նույնիսկ վաճառքի կենտրոնների աշխատողներն էին դրանք օգտագործում», նա նաև ասել է.  «Անգամ փրկարարական ուժերն են դրանք օգտագործում, նույնիսկ մեր դպրոցի ուսուցիչն է օգտվել այս փեյջերներից, բայց փառք Աստծո, նրան ոչինչ չի պատահել»։

  Ի պատասխան այն կասկածին, որ փեյջերները օգտագործում էին միայն Հեզբոլլահի անդամները, Ամանին ասաց.  «Այս փեյջերները, ինչպես ասվում է, ռազմական կիրառություն չեն ունեցել։ Դա սուտ է, և դրանք հաճախ օգտագործվում են ոչ ռազմական նպատակներով։  Ես հո զինվորական չեմ, որ սա ունեի։  Սա ինձ էլ տրվել է, որպեսզի արտակարգ իրավիճակում տեղեկատվություն ունենամ»։