Ընդգծվել է Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը
(last modified Fri, 13 Dec 2024 13:58:28 GMT )
Դեկտեմբեր 13, 2024 17:28 Asia/Tehran
  • Ընդգծվել է Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը

Սահաբ- Որոշ եվրոպական երկրներ և միջազգային կազմակերպություններ ընդգծել են Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի տարբեր շրջանների վրա իսրայելական ավիահարվածների շարունակման կապակցությամբ և ընդգծել երկրի բոլոր ճակատներում լարվածությունը նվազեցնելու հրատապ անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն սիոնիստական ​​ուժերի գործողությունները Գոլանի բարձունքներում սիրիական տարածքների զավթման հարցում որակել է որպես 1974 թվականին կնքված տարանջատման համաձայնագրի խախտում, որը ստեղծեց բուֆերային գոտի՝ ՄԱԿ-ի հսկողության ներքո, ինչպես նաև Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում և պահանջել է սիոնիստական ​​ուժերի դուրսբերում այս տարածքից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սաուդյան Արաբիան և Անգլիան հայտարարությունում ընդգծել են Սիրիայի կառավարական հաստատությունների և ենթակառուցվածքների պահպանման և այս երկրին օգնելու անհրաժեշտությունը։ Այս հայտարարության մեջ կողմերը նաև անհրաժեշտ են համարել Սիրիայում լարվածության նվազեցումը և միջազգային չափանիշներին ու ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման կարևորությունը։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ն խիստ հայտարարությամբ Սիոնիստական ​​ռեժիմի վերջին գործողությունները Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու հարցում համարել է տիրակալական քաղաքականություն։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել եւ խորհրդակցել են Սիրիայում վերջին զարգացումների շուրջ։