«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցները Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության քարոզչության մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i22771-Լրագրողներ_առանց_սահմանների_կազմակերպության_աշխատակիցները_Թուրքիայում_մեղադրվում_են_ահաբեկչության_քարոզչության_մեջ
Թուրքիայում «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրօլու Օնդերօղլուին ու ևս երկու քաղաքացի դատարանի որոշմամբ ձերբակալվել են՝ մեղադրվելով «ահաբեկչություն քարոզելու» մեջ, հաղորդում է «CNN - Turk»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2016 11:39 Asia/Tehran
  • «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցները Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության քարոզչության մեջ

Թուրքիայում «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրօլու Օնդերօղլուին ու ևս երկու քաղաքացի դատարանի որոշմամբ ձերբակալվել են՝ մեղադրվելով «ահաբեկչություն քարոզելու» մեջ, հաղորդում է «CNN - Turk»-ը:

Էրոլ Օնդերօղլուն, Ահմեթ Նեսին և Շեբնեմ Քորուր Ֆինջանջին մասնակցել են «Օզգյուր Գյունդեմ» թերթի և նրա ղեկավարության աջակցմանն ուղղված արշավին, ովքեր ավելի վաղ Թուրքիայի իշանությունների կողմից ենթարկվել էին ճնշման՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության(PKK) հետ կապեր ունենալու համար: Այդ արշավին էին միացել նաև 44 լրագրող և տեղի մտավորականության ներկայացուցիչ: Թուրքիայի իշխանությունները նույն մեղադրանքով հետաքննություն են սկսել նաև 34 լրագրողների և մտավորականների նկատմամբ:

Ankakh.com

21/6/2016