Սիոնիստ ռաբբիի երախտագիտությունն Ամերիկային. «Մենք նույնիսկ ռումբ չունեինք»
Ավագ սիոնիստ ռաբբին գովաբանել է ԱՄՆ առաջնորդներին Գազայի պատերազմի ժամանակ իսրայելական բանակին զինամթերք տրամադրելու համար, երբ նրանք «նույնիսկ ռումբ չեն ունեցել»:
Համշահրիի հաղորդման համաձայն, ռաբբի Իսհակ Յուսեֆն ասել է. «Գազայի պատերազմի ընթացքում եղել են ժամանակներ, երբ մեր ինքնաթիռները նույնիսկ զինամթերք չեն ունեցել: Նրանք թռան Գազայի վրայով և կոտրեցին ձայնային պատնեշը: Մինչև Ամերիկան մեզ զինամթերք չտվեց, մենք չգիտեինք թե ինչ պիտի անենք»:
Այս ավագ սիոնիստ ռաբբին ընդգծել է. «Ահա թե ինչու ենք մենք գովաբանում ամերիկացիներին և ասում, որ նրանք լավագույն թագավորներն են»:
Նշենք, որ Գազայի առողջապահության նախարարությունն իր վերջին զեկույցում հայտնել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով նահատակների թիվը եղել է՝ 47035 իսկ վիրավորներինը 111091մարդ: