Արդյո՞ք Սիոնիստական ռեժիմը կարողացավ Գազայի պատերազմով լուսանցք մղել Պաղեստինի հարցը
Pars Today - Բրիտանական լրատվամիջոցներից մեկը վերլուծել և կանխատեսել է Գազայի իրավիճակը պատերազմի ավարտից հետո՝ հայտնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ դիմադրությունը երբեք չի անհետանա։
Բրիտանական «Middle East Eye» լրատվամիջոցը վերլուծության մեջ գրել է.-Գազայի պատերազմն ի վերջո կավարտվի, ինչպես բոլոր պատերազմները, բայց դրա հետևանքները կլինեն աննախադեպ և՛ բնույթով, և՛ մասշտաբներով: Անկախ նրանից, թե զինադադարը մոտ է, թե որքան կշարունակվի պատերազմը, պատերազմի ավարտի ճանապարհը ձևավորվում է, և Գազայի ապագայի պատկերն օրեցօր ավելի պարզ է դառնում: Ինչպես նշում է Pars Today-ը, այս հատվածի մեծ մասն ավերվել և վերածվել է անբնակելի տարածքի։ Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ նահատակվել են և շատերը վիրավորվել։ Գազայի բնակիչներն ապրում են իրենց տների ավերակների մեջ՝ պայքարելով ցրտի ու սովի դեմ։ Այս պատերազմի երկարաձգումը, անկասկած, կսրի նրանց տառապանքը, բայց դա մեծ փոփոխություն չի առաջացնի պատերազմի արդյունքում։
Ըստ բրիտանական լրատվամիջոցների, եթե անգամ Սիոնիստական ռեժիմը ոչնչացնի Պաղեստինի դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) և Գազայի հատվածը, նա չի կարող հավասարումից հանել Պաղեստինի հարցը, որը հզոր շարժիչ ուժ է Արևմտյան Ասիայի քաղաքական դաշտում։
Հաղորդման համաձայն. «Այս պատերազմը ցույց տվեց, որ Պաղեստինի իդեալը չի կարող անտեսվել անվտանգության միջոցների կամ նույնիսկ արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման միջոցով:Պաղեստինի ինքնավարության նախկին նախագահ Յասեր Արաֆաթը հայտարարել էր, որ անվտանգություն կամ խաղաղություն չի լինի, եթե պաղեստինցիները չհասնեն իրենց ազգային իրավունքներին։ Նույն պայմանը գործում է նաեւ այսօր»։
Ըստ Middle East Eye-ի, պատերազմի սկզբից ի վեր ՀԱՄԱՍ-ի ուժերին ու դիրքերին հարձակվելուց բացի, Իսրայելի ռեժիմը փորձել է դուրս մղել պաղեստինցի ժողովրդին Գազայից, սակայն չի կարողացել հասնել այդ նպատակին:
Հոդվածում նշվում է. «Իսրայելը փորձել է ոչնչացնել Գազայում ապրելու բոլոր ձևերը՝ հարձակվելով հիվանդանոցների, դպրոցների, համալսարանների, տների, ջրային ցանցերի, բժշկական անձնակազմի և լրագրողների վրա, սակայն մինչ օրս պաղեստինցի ժողովուրդը շարունակում է մնալ այս գոտում»:
Բրիտանական լրատվամիջոցը սա համարում է սիոնիստների «ռազմավարական, բարոյական և գաղափարական պարտություն» և ընդգծում, որ բռնազավթիչ ռեժիմի աջ թեւը չի կարողացել սիոնիստական նախագծերով Գազան վերածել անազգ հողի։ Հորդանան գետի արեւմտյան ափում նման քաղաքականության կիրառումը նույնպես դատապարտված է ձախողման։
Հոդվածում ասվում է. «Պաղեստինցիներին Գազայից վտարելու Իսրայելի ծրագրերի ձախողումը, ցույց է տալիս, որ քաղաքական տեսանկյունից Իսրայելն այլևս չի կարող դիմակայել պաղեստինյան հարցի իրականությանը»:
Ըստ հաղորդման՝ Գազայի պատերազմից տուժած պաղեստինցիները նոր տեսակի դիմադրություն կառաջարկեն, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ երբ բոլոր ճանապարհները փակ են թվում, պաղեստինցիները դեռ ճանապարհ են գտնում առաջ ընթանալու համար:
Այսօր, երբ գրեթե բոլոր դռները փակ են թվում, պաղեստինցիները կգտնեն նոր և նորարարական ճանապարհ, որը կենտրոնանալու է Պաղեստինի երկրում գոյատևման վրա: Սա համապարփակ մոտեցում է, որն ընդգրկում է դիմադրության գործիքների լայն շրջանակ։
Ըստ Middle East Eye-ի՝ երբ պատերազմը մարի, Եվրոպայում և Ամերիկայում հասարակական կարծիքի փոփոխությունների ականատես կլինենք։ Սիոնիստական ռեժիմը անմեղ և ժողովրդավար ներկայացնելու ոչ մի փորձ չի հաջողվի, քանի որ այս ցեղասպանության չափերն այնքան մեծ են, որ նույնիսկ ռեժիմի կողմնակիցներն իրենց հետ կրելու են այդ աջակցության խարանը:
Չնայած Սիոնիստական ռեժիմը չի արժևորում հասարակական կարծիքը և մտածում է միայն ԱՄՆ-ի աջակցությունը պահպանելու մասին, սակայն Վաշինգտոնը ստիպված է ուշադրություն դարձնել համաշխարհային հասարակական կարծիքին, գոնե արտաքնապես, որպեսզի չկորցնի իր ազդեցությունը։ Ուստի ԱՄՆ-ը լրջորեն կվերաբերվի գլոբալ արձագանքներին՝ իր ռազմավարական շահերը պահպանելու համար։