Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228348-Սիոնիստական_ռեժիմի_բանակի_շտաբի_պետը_հրաժարական_է_տվել
Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետը հրաժարական տվեց՝ ընդունելով Իսրայելի պարտությունը Գազայի պատերազմում։
(last modified 2025-12-03T14:37:55+00:00 )
Հունվար 21, 2025 18:01 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետը հրաժարական է տվել

Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետը հրաժարական տվեց՝ ընդունելով Իսրայելի պարտությունը Գազայի պատերազմում։

 Երեքշաբթի օրը իսրայելական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին  նամակ է հղել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրաել Կացին՝ խնդրելով ընդունել իր հրաժարականը։

Հալևիի հրաժարականի նամակում ասվում է.-«Իսրայելական բանակը ձախողել է Իսրայելը պաշտպանելու իր առաքելությունը, և դրա համար Թել Ավիվը ծանր գին վճարեց»:

Հալևին ընդգծել է. «Ես ստանձնում եմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին բանակի պարտության պատասխանատվությունը։ Բանակը ամիսներ շարունակ կռվել է յոթ ճակատներում և հասել ձեռքբերումների, որոնք փոխել են Մերձավոր Արևելքի դիմագիծը»:

Գեներալ Հալևիի հրաժարականից կարճ ժամանակ անց հրաժարական է տվել նաեւ Սիոնիստական ռեժիմի բանակի հարավային շրջանի հրամանատարը։

Սիոնիստական ռեժիմի բանակի հարավային շրջանի հրամանատար Յարոն Վինկելմանը տեղեկացրել է օկուպացիոն ռեժիմի բանակի շտաբի պետ Հերզի Հալևիին հրաժարական տալու իր որոշման մասին, մինչդեռ Հալևին ևս հայտարարել է, որ մարտի 6-ին կլքի իր պաշտոնը։