Իրարահաջորդ հրաժարականներ օկուպացված տարածքներում․ Բեն Գվիրից մինչև բանակի շտաբի պետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228364-Իրարահաջորդ_հրաժարականներ_օկուպացված_տարածքներում_Բեն_Գվիրից_մինչև_բանակի_շտաբի_պետ
Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում իրարահաջորդ հրաժարականներ են գրանցվում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2025 09:35 Asia/Tehran
  • Աջ կողմում՝ Իտամար Բեն-Գվիր
Ձախ կողմում՝ Հերզլի Հալևի
    Աջ կողմում՝ Իտամար Բեն-Գվիր Ձախ կողմում՝ Հերզլի Հալևի

Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում իրարահաջորդ հրաժարականներ են գրանցվում։

Pars Today-ի այսօրվա լրահոսում կներկայացնենք մի շարք լուրեր աշխարհից ու Իրանից։
Գրավյալ տարածքներում իրարահաջորդ հրաժարականներ են սկսվել, Իսրայելի բանակը հարձակվել է Հորդանան գետի ափին գտնվող Ջենինի վրա, հրապարակվել է Գազայում 15 ամիս տևած պատերազմի նոր վիճակագրությունը։

 

Հալևին հրաժարական է տվել

Իսրայելի բանակի շտաբի պետ Հերզլի Հալևին հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի երեկոյան, նշելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել պատերազմի նախարարին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կրած պարտության պատճառով։

 

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Բեն Գվիրը պաշտոնապես հրաժարական է տվել.  

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, որը հրաժարական էր ներկայացրել՝ ի նշան Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման դեմ, լքել է իր աշխատասենյակը։ 
Բեն-Գվիրն, ով հրադադարի համաձայնագրի ստորագրումը որակել է որպես զիջում ՀԱՄԱՍ-ին,  իր գրասենյակը լքելուց հետո հայտարարել է, որ  ծառայության ընթացքում աներևակայելի բան է արել և 200 հազար սիոնիստ ավանաբնակների համար զենք կրելու թույլտվություն է ստորագրել։ 

 

Ֆինքելմանը նույնպես հրաժարական է տվել 

Իսրայելի բանակի շտաբի պետի հրաժարականի մասին հայտարարությունից րոպեներ անց լրատվական աղբյուրները հայտնել են բանակի հարավային հատվածի հրամանատարի հրաժարականի մասին։ Հաղորդվում է, որ Իսրայելի բանակի Հարավային դիվիզիայի հրամանատար Յարոն Ֆինքելմանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ից  կրած պարտության պատճառով իր հրաժարականի մասին։    

 

Լիբերմանը պահանջել է Նեթանյահուի և կառավարության մյուս անդամների հրաժարականը

Իսրայելի բանակի շտաբի պետի հրաժարականից հետո, ռեժիմի պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը երեքշաբթի օրը կոչ է արել Նեթանյահուին և նրա կաբինետի մյուս անդամներին հրաժարական տալ։


Ջենինի վրա սիոնիստների հարձակման հետևանքով կա 4զոհ, 35 վիրավոր 

Չորեքշաբթի առավոտյան իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Արևմտյան ափի Ջենին քաղաքի և ճամբարի վրա։  Հարձակման հետևանքով կա 4 զոհ, 35 վիրավոր։ 
Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը, հաղորդելով հարձակման լուրը, հայտնել է, որ իսրայելական օկուպացիոն բանակը, ներքին անվտանգության ծառայության՝ Shin Bet-ի մասնակցությամբ, իրականացրել է «Երկաթե պատ» գործողությունը։ 

 

Հրապարակվել է Գազայի 15 ամիս տևած պատերազմի նոր վիճակագրությունը

Գազայի հատվածում Պաղեստինի կառավարության լրատվական գրասենյակը երեքշաբթի օրը նոր վիճակագրական տվյալներ է հրապարակել Սիոնիստական ռեժիմի վարած դաժան պատերազմի և ցեղասպանությունների մասին:

Ըստ այս զեկույցի՝ 471 օր տևած պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը Գազայում 10 հազար 110 ջարդ է իրականացրել։ Պատերազմի ընթացքում նահատակվել են 2092 պաղեստինցի ընտանիքներ իրենց բոլոր անդամներով։ 

Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի դեմ պատերազմի  նահատակների թիվը հասել է 47 հազար 350-ի,  վիրավորներինը՝ 111 հազար 091-ի։ Անհետ կորածների թիվը հասել է 14 հազար 222-ի։ Պատերազմի 471 օրերի ընթացքում նահատակվել է 17 հազար 861 երեխա։ Գազայում Պաղեստինի կառավարության լրատվական գրասենյակի փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմը պատերազմի ընթացքում 100 հազար տոննա ռումբ ու պայթուցիկ է օգտագործել Գազայի ճնշված ժողովրդի դեմ։