Եթե Իրսայլեը շարունակի Ջենինի վրա հարձակումները, Եմենը կվերսկսի ռեժիմի դեմ հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228400-Եթե_Իրսայլեը_շարունակի_Ջենինի_վրա_հարձակումները_Եմենը_կվերսկսի_ռեժիմի_դեմ_հարձակումները
Սիոնիստական «Հադշոտ Բազման» կայքի փոխանցմամբ՝ Եմենի «Անսարալլահ» շարժումը սպառնացել է վերսկսել հրթիռային հարձակումները գրավյալ տարածքների ուղղությամբ, եթե Իսրայելը շարունակի Հորդանան գետի արևտյան ափին գտնվող Ջենին քաղաքի վրա հարձակումները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 23, 2025 10:09 Asia/Tehran
  • Եթե Իրսայլեը շարունակի Ջենինի վրա հարձակումները, Եմենը կվերսկսի ռեժիմի դեմ հարձակումները

Սիոնիստական «Հադշոտ Բազման» կայքի փոխանցմամբ՝ Եմենի «Անսարալլահ» շարժումը սպառնացել է վերսկսել հրթիռային հարձակումները գրավյալ տարածքների ուղղությամբ, եթե Իսրայելը շարունակի Հորդանան գետի արևտյան ափին գտնվող Ջենին քաղաքի վրա հարձակումները։

Pars Today-ի հաղորդմամբ՝ իսրայելական բանակը երեքշաբթի օրը հարձակվել է Ջենին քաղաքի վրա, սակայն հանդիպել է պաղեստինցի մարտիկների դիմադրությանը:  Հարձակման հետևանքով սպանվել է 10, վիրավորվել՝ 40 պաղեստինցի։

Հորդանան գետի Արևմտյան ափին իրականացված քառօրյա գործողության ընթացքում պաղեստինցի մարտիկները սպանել են մեկ և վիրավորել 11 իսրայելցի զինվորների։

2023թ հոկտեմբերի 7-ին «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից հետո, պաղեստիօնցի մարտիկներն ու երիտասարդները տարբվեր գործողություններ են իրականացրել օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում՝ ի պատասխան Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի բանակի դաժան հանցագործությունների։ Այս ընթացքում իսրայելական բանակը հարյուրավոր պաղեստինցիների է սպանել ու վիրավորել։